Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը կարող է անցկացվել Ստամբուլում

Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը կարող է անցկացվել Ստամբուլում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչ հանդիպումը Մյունխենից կտեղափոխվի Ստամբուլ:

Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Թուրքական ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ի հետ բանակցությունների շնորհիվ համաձայնության է եկել ՉԼ եզրափակիչը հյուրընկալել երկու տարի անց: 2022 թվականի եզրափակիչը կկայանա ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում:

Ավելի վաղ պաշտոնապես հայտնի էր դարձել, որ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը չի անցկացվի Ստամբուլում, այլ կկայանա  Պորտուգալիայում, «Դրագաու» մարզադաշտում: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչում կմրցեն «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն:  Հանդիպումը նախատեսված է մայիսի 29-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում