Կոլումբիայում սողանքների զոհ է դարձել 37 մարդ

Կոլումբիայում սողանքների զոհ է դարձել 37 մարդ

Կոլումբիայի հյուսիս-արևմտյան Չոկո շրջանում սողանքների զոհերի թիվը հասել է առնվազն 37-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին CNN-ի իսպանալեզու ծառայությանը հայտնել են դատախազության գրասենյակից։

Սողանքներն ուրբաթ օրը՝ հունվարի 12-ին, տեղի են ունեցել  Քիբդո և Մեդելին քաղաքների միջև ընկած ճանապարհին այն բանից հետո, երբ այդ շրջանում 24 ժամ հորդառատ անձրև է տեղացել:

Սողանքների հետևանքները վերացնելու և տուժածներին օգնելու համար մոբիլիզացվել են Կոլումբիայի տարերային աղետների ռիսկերի կառավարման ազգային ստորաբաժանումը, Կոլումբիայի քաղաքացիական պաշտպանությունը, Ազգային բանակը, Առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը և Չոկոյի ոստիկանական վարչությունը:

Կոլումբիան նախկինում ևս տուժել է մահացու սողանքներից։ 2017 թ. հարյուրավոր մարդիկ են զոհվել երկրի հեռավոր հարավային շրջանում այն ​​բանից հետո, երբ հորդառատ անձրևների հետևանքով ցեխաջրերը հեղեղել էին Մոկոա քաղաքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում