Ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա, ինչի հետևանքով վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 5-ին ժամը 11:04-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցում ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս ամբարձիչի վրայից «Mercedes-Benz» մակնիշի ավտոբուսն ընկել է քաղաքացի Հ. Հ.-ի (ծնված 1985 թ․) վրա։
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ավտոբուսի տակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Կարծիքներ