Տալլինում ավիավառելիքի կոնտեյներ է բռնկվել, որին հաջորդել է պայթյուն

Տալլինում ավիավառելիքի կոնտեյներ է բռնկվել, որին հաջորդել է պայթյուն

Տալլինում  հրդեհ է բռնկվել ավիացիոն վառելիքի կոնտեյներում, որին հաջորդել է ուժգին պայթյուն։ Տուժել է մեկ մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է էստոնական Postimees հրատարակությունը։

Ըստ հրապարակման՝ Նոլվա փողոցում բռնկված հրդեհի մասին հաղորդում է ստացվել տեղական ժամանակով ժամը 12։36-ին։ Աշխատանքներ են տարվել տարածքում էլեկտրական հոսանքն անջատելու ուղղությամբ։

Նոլվա փողոցը փակվել է երթևեկության համար։

Պայթյունի հետևանքով տուժել է նավահանգստի աշխատակիցներից մեկը. նրան հոսպիտալացրել են։

Մոտակա շենքերի բնակիչներին SMS հաղորդագրություն է ուղարկվել․ նրանց խնդրել են փակել պատուհանները և մնալ տանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում