Եկեղեցին ինքը պետք է սկսի իր մաքրման գործընթացը, աններելի սխալներ են թույլ տրվել․Լուսինե Բադալյան
«Շարժման վերջնական նպատակը բախումներն են, այն ճանապարհը որ իրենք են ընտրել տանում է փակուղի ու միակ տարբերակը մնում է բախումները»․ Նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով Վազգեն Գալստանյանի շարժմանը։
Այս մասին գրում է Civic-ը։
Բադալյանի խոսքով շարժման առաջնորդը ԱԳՆ-ի դիմաց ատելություն էր գեներացնում ԱԳՆ-ի աշխատակիցներին թուրք գործակալ ասելով․ «Հոգևորականին հարիր չէ իշխանափոխություն իրականացնելը, իրենց միացել են քրեական ենթամշակույթի անձիք և քաղաքական ուժեր, ովքեր ցանկանում են փրկել իրենց ունեցվածքը»։
Բադալյանը կարծում է , որ եկեղեցին ինքը պետք է սկսի իր մաքրման գործընթացը ու իշխանությունը չպիտի միջամտի դրան․ «Եկեղեցին պետք է հասկանա, որ աններելի սխալներ է թույլ տվե ու նույն Գալստանյանը, երբ հորդորեց ոստիկանների նկարները հրապարակել ու թիրախավորել, իրենք չեն հասկանում, որ դրա պատասխանն էլ կարող է լինել։ Ժողովուրդը իր վերաբերմունքով դրա պատասխանը կտա Գալստանյանին»։
Բադալյանի նշում է, որ Գալստանյանը ու շարժման մասնակիցները սխալվում են, եթե կարծում են, որ զարտուղի ճանապարհներով կարող են իշխանությունը վերցնել։
Կարծիքներ