Ֆրանսիայի Սենատը կքննարկի հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի մասին բանաձև

Ֆրանսիայի Սենատը կքննարկի հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի մասին բանաձև

Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան և հարձակումը դատապարտող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման ցանկացած այլ փորձ կանխող բանաձևի նախագիծ։

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքում։

Բանաձևը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջում է հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի մասին կայուն երաշխիքներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում