Նոյեմբերին ՌԴ-ում կկառուցվի հարվածային ԱԹՍ-ների առաջին գործարանը

Նոյեմբերին ՌԴ-ում կկառուցվի հարվածային ԱԹՍ-ների առաջին գործարանը

«Կրոնշտադտ» ընկերությունը Դուբնա քաղաքում սկսել է «Օրիոն» հարվածային անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության առաջին գործարանի շինարարությունը: Այդ մասին հայտնում է Коммерсантъ թերթը: Ընկերությունը հայտնել է, որ գործարանը կկառուցվի ռեկորդային կարճ ժամկետներում: Այն շահագործման կհանձնվի արդեն 2021թ նոյեմբերին:

Նախագծի ներդրումները կկազմեն ավելի քան 4 միլիարդ ռուբլի, գործարանը մշտական աշխատանքով կապահովի ավելի քան 1,5 հազար մարդու: Ռուսաստանն օգտագործել է «Օրիոն» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերը Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում:

2020 -ի ավարտին Ռուսաստանի ՊՆ-ն օրացույցի վրա  հրապարակել էր «Օրիոն» հետախուզահարվածային ԱԹՍ-ի լուսանկարը՝ պատկերված գերճշգրիտ ռումբերով:

Ռումբերը հագեցած են արբանյակային ու լազերային համակարգերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում