Մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանայք չեն զորակոչվի. Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանայք չեն զորակոչվի: Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է լրագրողների հետ հանդիպմանը` հավելելով, որ պետական բուհերի ուսանողները նույնպես չեն մոբիլիզացվելու:
«Ոչ, դա նույնպես ապագա պլանների մեջ չի եղել, մենք չենք պատրաստվում դիմել կանանց»,- լրագրողներին ասել է Շոյգուն՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Շոյգուն Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի և Մոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ ստուգել է մոբիլիզացված քաղաքացիների տեղավորման նախապատրաստական աշխատանքները և պայմանները։
Կարծիքներ