Պեկինում բացվել է Սյանշանի անվտանգության 10-րդ ֆորումը

Պեկինում բացվել է Սյանշանի անվտանգության 10-րդ ֆորումը

Կիրակի օրը Պեկինում մեկնարկում է Սյանշանի անվտանգության 10-րդ համաժողովը, որն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը։ Դրան կմասնակցեն պաշտոնական պատվիրակություններ ավելի քան 90 երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից։

Պատվիրակությունների մոտ մեկ երրորդը ներկայացված կլինի պաշտպանության նախարարների և գլխավոր շտաբների պետերի մակարդակով։ Չինաստանի պաշտպանության նախարարությունը ֆորումին ընդառաջ ճեպազրույցում հայտարարել է, որ այս տարի մասնակիցների թիվը և մակարդակը հասել է ռեկորդային բարձր մակարդակի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում