Հունիսի 5-6-ը Հնդկաստանի պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Գերմանիայի և ԱՄՆ-ի գործընկերների հետ

Հունիսի 5-6-ը Հնդկաստանի պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Գերմանիայի և ԱՄՆ-ի գործընկերների հետ

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը բանակցություններ կվարի ԱՄՆ-ի և Գերմանիայի գործընկերների՝ Լլոյդ Օսթինի և Բորիս Պիստորիուսի հետ, հանդիպումները տեղի կունենան հունիսի 5-ին և 6-ին Նյու Դելիում։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Հարավասիական Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

ԱՄՆ և Գերմանիայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Բորիս Պիստորիուսը կայցելեն Նյու Դելի՝ պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ երկկողմ բանակցությունների համար։

Ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումը կկայանա երկուշաբթի օրը, հաջորդ օրը Սինգհը կհանդիպի գերմանացի նախարարի հետ։ «Բանակցությունների հնարավոր թեմաները կլինեն պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր՝ կենտրոնանալով արդյունաբերական համագործակցության վրա»,- հավելել են նախարարությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում