Թաթուլ գյուղում տրակտոր է շրջվել. կա տուժած

Թաթուլ գյուղում տրակտոր է շրջվել. կա տուժած

 Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 9-ին, ժամը 09:48-ին տեղեկություն է ստացվել, որ Թաթուլ գյուղում «Բելառուս» մակնիշի տրակտորը շրջվել է. կա տուժած։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում