Առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-23-ը հիմնականում կեսօրից հետո, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Սեպտեմբերի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, 24-ին՝ կեսօրից հետո, սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: