Նրանք ասելու են, որ «Միջանցք» են տվել, որպեսզի ձեր մեջ զայրույթ առաջացնեն. էդպես հեշտ է կառավարել. Մինասյան

Նրանք ասելու են, որ «Միջանցք» են տվել, որպեսզի ձեր մեջ զայրույթ առաջացնեն. էդպես հեշտ է կառավարել. Մինասյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ընդդիմությունը քաղաքացիներին համոզելու է, որ ԱՄՆ-ում ստորագրվողը ձևական փաստաթուղթ է, խաղաղությունը թղթով չէ, որպեսզի ըստ նրա՝ մարդիկ շարունակեն ապրել վախի և անհանգիստ մթնլորոտում. էդպես հեշտ է կառավարել:

«Նրանք ձեզ համոզելու են, որ Հայաստանը զիջում է ամեն ինչ, որպեսզի զգաք ձեզ թույլ և անօգնական. էդպես հեշտ է կառավարել:

Նրանք ասելու են, որ «Միջանցք» են տվել, որպեսզի ձեր մեջ զայրույթ առաջացնեն. էդպես հեշտ է կառավարել:

Նրանք չեն ուզում խաղաղություն, զարգացում և ապագա, նրանք հետ են տանում դեպի անցյալ, նրանք չեն ուզում երջանկություն, ազատություն և անհոգ կյանք:

ԷԴՊԵՍ ՀԵՇՏ Է ԿԱՌԱՎԱՐԵԼ:

Խաղաղություն լինելու է, ճանապարհները բացվելու են, ապագան հիմա է, ազատությունը հաղթելու է:

ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, միջանցք չի լինելու, անցյալին վերադարձ չկա, դուք էլ չկաք ապագայի Հայաստանում, ԻՐԱԿԱՆ Հայաստանում:

Կեցցե ազատությունը, կեցցե անկախությունը, կեցցե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅՈՒՆԸ»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում