Կուրիլյան կղզիների մոտ 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգները շաբաթ օրը 3,9 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Սեւերո-Կուրիլսկ քաղաքից 189 կմ հեռավորության վրա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ ԳԱ միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սեւերո-Կուրիլսկից 189 կիլոմետր հեռավորության վրա՝ 59 կմ խորության վրա, ուժգնությունը կազմել է 3,9 մագնիտուդ»,- հայտնել են մասնաճյուղից։
Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
Կարծիքներ