Իսրայելական զորքերի հետ բախումների հետևանքով պաղեստինցի դեռահաս է զոհվել

Հորդանան գետի արեւմտյան ափին Իսրայելի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ պաղեստինցի դեռահաս է զոհվել։ Այս մասին ուրբաթ հայտնել է WAFA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
Գործակալության տվյալներով՝ Բեթղեհեմ նահանգի Հադեր գյուղում բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների եւ իսրայելցի զինվորականների միջեւ։ Փոխհրաձգության ժամանակ 14-ամյա տղան երկու հրազենային վնասվածք է ստացել, հոսպիտալացվել է տեղի հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Ականատեսների վկայությամբ՝ դեռահասը փորձել է թաքնվել առանձնատներից մեկի ավտոտնակում, որի վրա կրակ են բացել Իսրայելի անվտանգության ուժերը։
Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ Նաբլուս նահանգի մի շարք բնակավայրերում իսրայելցիների հետ բախումների հետեւանքով առնվազն 88 պաղեստինցի է վիրավորվել։
Կարծիքներ