Ֆինլանդիան մտադիր է լրացուցիչ զորավարժություններ անցկացնել գործընկերների հետ
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը որոշել է մինչև տարեվերջ լրացուցիչ զորավարժություններ անցկացնել գործընկեր երկրների հետ։ Այս մասին ասվում է ուրբաթ օրը հրապարակված ռազմական գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։
«Զորավարժությունների հիմնական նպատակն է ամրապնդել Ֆինլանդիայի պաշտպանունակությունը: Հանրապետության պաշտպանության ուժերի պլանը նախատեսում է լրացուցիչ ութ զորավարժություն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Միավորված էքսպեդիցիոն ուժերի մի խումբ երկրների հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Կարծիքներ