2027 թ. Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Երևանին

2027 թ. Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Երևանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Երևանին։ Գրում է Armsport.am-ը։

«Շնորհավորում եմ բոլորիս!

Րոպեներ առաջ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում կայացրեց 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին:

Հայաստանի մայրաքաղաքում սպասվում է ավելի քան հիսուն պատվիրակություն, շուրջ չորս հազար մասնակից։

Բոլորիս ուժ այս աննախադեպ ծավալի մրցումը մեր երկրում պատվով ընդունելու համար»,- գրել է Հարությունյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում