Հա, համաձայն եմ, դուք հաղթած, առողջ ու անփորձանք ձեր տները հասեք, ես կփակեմ. Սոֆյա Հովսեփյան
Երեկ հերթական կարևոր ապրանքներն էի ուղարկել Արցախ և չգիտեմ ինչո՞ւ պոստեր հասցնող երիտասարդը որոշել էր տեսագրություն անել, որը իհարկե չեմ հրապարակի, բայց բովանդակությունը կասեմ։
Էս երիտասարդը տղաներին հարցնում է.
֊ Մենք ի՞նչ ենք անելու
Գոռում են.
֊Հաղթելու ենք։
Հարց.
֊Շիրակի պատգամավորը ձեր վարկերն ի՞նչ է անելու։
Գոռում են.
֊Փակելու է ։
Ու սկսվում է բարձր ծիծաղ։
Հա, համաձայն եմ, դուք հաղթած, առողջ ու անփորձանք ձեր տները հասեք, ես կփակեմ, ամեն ծնված երեխայի նվերներ էլ կպատրաստեմ։ Էդ տեսանյութը հատուկ պահելու եմ, որ ներկա ֊բացակա անեմ:
Սոֆյա Հովսեփյան
Կարծիքներ