Կոտայքի մարզում ինքնասպանություն է գործել Մեղրաձորի ոսկու ֆաբրիկայի տեխնոլոգը

Կոտայքի մարզում ինքնասպանություն է գործել Մեղրաձորի ոսկու ֆաբրիկայի տեխնոլոգը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հունվարի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:  

Այդ օրը՝ կեսօրին մոտ, Կոտայքի մարզի բնակիչ Հովիկ Հայրապետյանը ահազանգել է ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնել, որ իրենց տանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ժամանակավորապես Ծաղկաձորում բնակվող, 47-ամյա Եվգենի Ա.-ն:

Նշված հասցե են ժամանել ոստիկաններն ու քննիչները, ովքեր պարզել են, որ Եվգենի Ա.-ն ննջասենյակից դռնից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:   Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կայքի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Հ. Հայրապետյանը «Մեղրաձոր Գոլդ» ֆաբրիկայի փոխտնօրենն է, իսկ մահացած Եվգենի Ա.-ն նշված ֆաբրիկայում աշխատում էր որպես տեխնոլոգ:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում