7 բնակավայրի հետ ճանապարհի վերականգումը շարունակվում է, սնունդն ապահովվում է ամենագնացներով և բեռնատարներով․ Մկրտչյան
Հսկայական տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ` 7 կմ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով։
Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ հիմնական և այլընտրանքային կամուրջները փլուզված են։
«Ամբողջ գիշեր, նաև հիմա ծանր տեխնիկան անդադար աշխատում է։ Շրջափակման մեջ հայտնված մյուս 5 բնակավայրի հետ վերականգնված է։
Այս պահին նշված 7 բնակավայրը սնուցման խնդիր չունի, քանի որ ամենագնաց մեքենաներով, բեռնատարներով սնուցումն ապահովվում է»,- գրել է պատգամավորն ու տեսանյութ հրապարակել։
Կարծիքներ