Մինչև տարեվերջ Չինաստանը այլ երկրներին կտրամադրի 2 միլիարդ դոզայի պատվաստանյութ
Մինչև տարեվերջ Չինաստանը նախատեսում է այլ երկրներին մատակարարել 2 միլիարդ դոզա COVID-19 պատվաստանյութ: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը ՝ երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ:
«Չինաստանը կներդնի բոլոր ջանքերը մինչև այս տարվա վերջ աշխարհին ընդհանուր առմամբ 2 միլիարդ դոզա COVID-19 պատվաստանյութ հասցնելու համար»,- ասել է պետության ղեկավարը:
«Պատվաստումը հզոր զենք է COVID-19-ի դեմ: Ես բազմիցս հայտարարել եմ պատվաստանյութերը համաշխարհային հանրային բարիք դարձնելու և զարգացող երկրների համար դրանք մատչելի դարձնելու անհրաժեշտությունը»,-ասաց նա:
«Պատվաստանյութերի արդար բաշխման ապահովումն ամբողջ աշխարհում կարևոր առաջնահերթություն է», - ավելացրել է Սի Ցզինպինը:
Կարծիքներ