Պերմի երկրամասի ղեկավարը համալսարանում տեղի ունեցած միջադեպից հետո առաջարկել է խստացնել զենքի մասին օրենքը
Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինը, համալսարանում տեղի ունեցած արտակարգ իրավիճակից հետո, անհրաժեշտ է համարում խստացնել զենքի մասին օրենքը: РИА Новости-ի հաղորդմամբ` ասվում է նահանգապետի և մարզային կառավարության կայքում:
«Ակնհայտ է, որ անհրաժեշտ է խստացնել զենքի հետ վարվելու կանոններին վերաբերող օրենքը, անհրաժեշտ է սահմանափակել դրա կիրառումը: Բացի այդ, անհրաժեշտ է վերլուծել տեղի ունեցածը և մշակել կոնկրետ քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն պահպանելու համար բնակիչների կյանքն ու առողջությունն ապագայում»,- ասել է նահանգապետը:
Երկրամասի ղեկավարը հավելել է, որ այժմ հատկապես կարևոր է հոգեբանական օգնություն ցուցաբերելը` զոհերին, զոհերի հարազատներին, ուսանողներին և դասախոսական անձնակազմին, որպեսզի մարդկանց վստահությունը վերականգնվի այն բանի նկատմամբ, որ ուսումնական հաստատություններն անվտանգ են:
Կարծիքներ