4 հոգուց բաղկացած չինացի գործարարների խումբը ավիաընկերությանը ուղեբեռ չվճարելու համար 30 րոպեում 30 կգ նարինջ է կերել

4 հոգուց բաղկացած չինացի գործարարների խումբը ավիաընկերությանը ուղեբեռ չվճարելու համար 30 րոպեում 30 կգ նարինջ է կերել

Ոչ ոք չի սիրում վճարել ավելորդ ուղեբեռի համար, նույնիսկ եթե դա ընդամենը մի քանի դոլար է: Նման վճարում չանելու համար 4 հոգուց բաղկացած չինացի գործարարների խումբը 30 րոպեում 30 կգ նարինջ է կերել: Այս մասին գրում է luxurylaunches.com կայքը:

Չորս չինացիները գնել էին մեծ քանակությամբ պտուղները և մտադիր էին այն տուն տանել: Սակայն, երբ նրանց ասել են, որ իրենք պետք է դրա համար լրացուցիչ վճարեն, վերջիններս որոշել են ուտել դրանք: Նրանք միրգը ամբողջությամբ կերել են 30 րոպեում:

Հաշվի առնելով, որ մեծ նարնջի քաշը մոտ 184 գ է, նրանք կերել են մոտ 160 նարինջ` յուրաքանչյուրը` 40-ը: 

«Մենք պարզապես կանգնած էինք այնտեղ և ամբողջ նարինջը կերանք: Դա տևել է մոտ 20-30 րոպե, - ասել է գործարարներից մեկը և հավելել․ «Մենք այլևս երբեք չենք ցանկանա նարինջ ուտել»:

Ըստ աղբյուրի՝ տարակուսելի արարքը խմբի համար խնայել է 46 դոլար և նրանց համար վիտամին C- ի լավ չափաբաժին է ապահովել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում