ԱՄՆ-ն դադարեցրել է ամերիկյան զորակազմի դուրսբերումը Գերմանիայից
ԱՄՆ-ն դադարեցնում է ամերիկյան զորակազմի մի մասի դուրսբերումը Գերմանիայից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության ղեկավար Թոդ Ուոլթերսը, գրում է usnews.com կայքը:
ԱՄՆ-ի նոր վարչակազմը կասեցրել է ամերիկացի զինվորականների զգալի մասը Գերմանիայից դուրս բերելու մասին Դոնալդ Թրամփի օրոք ընդունված ծրագիրը: Ըստ Ուոլթերսի, գործընթացը «սառեցված է», հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի վերջնական որոշում կայացնելու համար: Հնարավոր է, որ զորքերի դուրսբերման մասին որոշումը չեղյալ հայտարարվի, դուրսբերումը շարունակելու տարբերակը նույնպես հնարավոր է, բայց դա քիչ հավանական է:
«Նոր վարչակազմը մեզ տեղեկացրել է ստուգում անցկացնելու անհրաժեշտության մասին`սկզբնականից մինչև վերջնական փուլ: Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ներկայումս ուսումնասիրում է Թրամփի օրոք կայացված որոշման բոլոր մանրամասները, դա նրանից որոշ ժամանակ կպահանջի»,-բացատրել է Ուոլթերսը:
Կարծիքներ