ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 13-ին՝ Դուշանբեում
ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել մայիսի 13-ին՝ Դուշանբեում, նախարարները կքննարկեն նաև իրավիճակն Ուկրաինայում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերն ավանդաբար անցկացվում են տարին երկու անգամ: Առաջիկա հանդիպումը նախատեսված է Դուշանբեում՝ մայիսի 13-ին։ Երկրորդը՝ Նուր Սուլթանում հոկտեմբերի 13-ին», - նշել է Եվդոկիմովը։
Նա հայտնել է, որ առաջիկա նիստի օրակարգը հագեցած կլինի:
Կարծիքներ