Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի վրա հարձակումից հետո կանչել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպաններին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպաններին Իսրայելի վրա իրականացված զանգվածային հարձակումից հետո։
«Այսօր առավոտյան Թեհրանի արտաքին գործերի նախարարությունում Արևմտյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավարը առանձին կանչել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին՝ բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի որոշ պաշտոնյաների անպատասխանատու դիրքորոշման պատճառով՝ կապված Իսլամական Հանրապետության արձագանքի հետ Իրանի կողմից Սիոնիստական ռեժիմի (նկատի ունեն Իսրայելը-խմբ.) մի շարք գործողությունների՝ ուղղված մեր քաղաքացիների և շահերի դեմ, որոնցից վերջինը վախկոտ հարձակումն էր Դամասկոսում մեր երկրի դեսպանատան վրա», - ասված է գերատեսչության «X»-ի միկրոբլոգում տեղադրված հաղորդագրության մեջ:
Կարծիքներ