CNN. ԱՄՆ-ն ակնկալում է, որ մի քանի երկրներ կհայտարարեն Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրելու մասին

CNN. ԱՄՆ-ն ակնկալում է, որ մի քանի երկրներ կհայտարարեն Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրելու մասին

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Բրյուսելում Ուկրաինային զենք մատակարարելու հարցով կոնտակտային խմբի նիստում մի շարք երկրներ կհայտարարեն Կիևին լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է  CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։

CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը սպասում է զենքի և տեխնիկայի լրացուցիչ մատակարարումների մասին հայտարարություններին։ Հեռուստաընկերության աղբյուրը նշել է, որ ԱՄՆ-ը սերտորեն աշխատում է գործընկերների հետ՝ Կիևի կարիքները պարզելու և Ուկրաինա հետագա առաքման համար անհրաժեշտ սարքավորումները գտնելու համար։ Միաժամանակ նա չի պարզաբանել, թե որ երկրներից պետք է սպասել համապատասխան հայտարարություններ, ինչպես նաև չի հստակեցրել, թե ինչ կարող է ներառվել Կիևին տրամադրվող օգնության նոր փաթեթներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում