Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված
Օգոստոսի 14-ին, ժամը 18:26-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ ՃՈ հենակետից դեպի Երևան տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 96-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պարույր Հ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին․ տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել ավտոքարշակին:
Կարծիքներ