Փոթորկի հետևանքով Կանարյան կղզիներում չեղարկվել է 215 չվերթ
Առնվազն 215 չվերթ է չեղարկվել կիրակի օրը Իսպանիայի Կանարյան կղզիներում փոթորկի պատճառով։ Այս մասին Twitter-ում հայտնել է թագավորության օդային նավահանգիստների օպերատորը։
«Այսօր Կանարյան կղզիներում Էրմինա փոթորկի պատճառով չեղարկվել է 215 չվերթ», - ասվում է զեկույցում։
Շաբաթ օրը փոթորիկը, որն ուղեկցվում է առատ տեղումներով, հարվածել է Իսպանիայի ինքնավար համայնքին։ Փրկարար ծառայություններն արդեն արձանագրել են ծառերի տապալման հարյուրից ավելի դեպք, հոսանքազրկում և ջրհեղեղ, մի շարք մայրուղիների երթեւեկությունը դադարեցված է։
Անվտանգության նկատառումներից ելնելով կղզիների բնակիչներին խորհուրդ է տրվում անտեղի չլքել տները։ Երկուշաբթի օրը իշխանությունները չեղյալ են հայտարարել դասերը ողջ տարածաշրջանում:
Կարծիքներ