ՌԴ ՊՆ-ն հերքել է Կրամատորսկի երկաթուղային կայարանին հարվածի տեղեկությունը
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Կիևի հայտարարություններն ապրիլի 8-ին Դոնեցկի մարզի Կրամատորսկի երկաթուղային կայարանին ՌԴ զինված ուժերի կողմից ենթադրյալ հրթիռային հարված հասցնելու մասին։ Ուրբաթ ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ տեղում հայտնաբերվել են «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռի բեկորներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, գրում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևի ազգայնական ռեժիմի ներկայացուցիչների բոլոր հայտարարություններն ապրիլի 8-ին Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա Ռուսաստանի կողմից ենթադրյալ «հրթիռային հարձակման» մասին բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և սադրանք են։
Ըսստ ՊՆ-ի՝ ապրիլի 8-ին Կրամատորսկում ՌԴ զինված ուժերը կրակային առաջադրանքներ չեն ունեցել։
Նրանք նշել են, որ «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռները, որոնց բեկորները հայտնաբերվել են Կրամատորսկի երկաթուղային կայարանի մոտ, օգտագործում են միայն Ուկրաինայի զինված ուժերը։
Հիշեցնենք, որ հրթիռային հարձակման հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռուսական զորքերը Կրամատորսկի երկաթուղային կայանին հարվածել են «Տոչկա Ու»-ով:
Կարծիքներ