Երկրաշարժ Ադրբեջանի և Իրանի սահմանին
Ադրբեջանի և Իրանի սահմանին (իրանական տարածքում) 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն։
Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Յարդիմլի կայարանից 17 կմ հյուսիս։
Էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից մոտավորապես 139 կմ հարավ, իսկ աղբյուրը՝ 19 կմ խորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ