Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 29-ի․ մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել

Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 29-ի․ մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել

Առնվազն 29 մարդ է զոհվել շաբաթ առավոտյան Հայիթիի հարավային նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին պետական հեռուստատեսության եթերում հայտնել է Հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությունը։

«Ներկայում զոհվածների որոնումներ են ընթանում ։ Այս պահին գրանցվել է 29 զոհ», – հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:

Իշխանությունների տեղեկություններով ՝ զոհվածների թվում է հանրապետության նախկին սենատոր Գաբրիել Ֆորտյունեն։ Առավել տուժել են Հարավ, Գրանդ Անս և Նիպպ դեպարտամենտները. դրանցում արձանագրվել են բժշկական ենթակառուցվածքի և պաշտամունքի վայրերի ավերածություններ:

Հայիթիի վարչապետը մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայիթիի ափերի մոտ 7,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել շաբաթ օրը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Փեթի-Տրու-դե-ՆԻՊ փոքր բնակավայրից 8 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ի սկզբանե հայտարարել են ցունամիի սպառնալիք, բայց հետո հանել են այն։

Ինչպես նշել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS) բնակչության խտության, շենքերի սեյսմակայունության և համանման աղետների հետևանքների ուսումնասիրության տվյալների վերլուծության հիման վրա, կարող էին զոհվել երկրի հազարավոր բնակիչներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում