Մոսկվայում ավարտվել է եռակողմ հանդիպումը
Կրեմլում ավարտվել է Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումը: Այս մասին գրում է tass.ru-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման մասին, որը նախատեսված է մեկ շաբաթից՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված մնացած հարցերը լուծելու համար։
«Մենք այժմ պայմանավորվել ենք, որ մոտ ապագայում՝ մեկ շաբաթից, ես հիմա կխնդրեմ իմ գործընկերներին համաձայնեցնել այս օրը, կհանդիպեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների փոխվարչապետները և վեր կհանեն դեռևս չպարզված հարցերը»,- Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ղեկավարը։
Պուտինը նշել է, որ սա «լավ համաձայնագիր է և հույս է ներշնչում, որ դեռ չլուծված հարցերը կլուծվեն»։
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր Լաչինի միջանցքի հարցում Մոսկվայի դիրքորոշման անփոփոխ լինելու մասին, որը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն է։
Կարծիքներ