ԱՀԿ-ն խումբ է ստեղծել կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքերն ուսումնասիրելու համար

ԱՀԿ-ն հատուկ խումբ է ստեղծել COVID-19-ով կրկնակի վարակման դեպքերն ուսումնասիրելու համար, կազմակերպությունը տվյալներ ունի մարդու օրգանիզմում ուժեղ իմունիտետի առաջացման մասին, բայց դեռ հայտնի չէ, թե որքան է այն պահպանվում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանումների տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկհովը:
«Մենք տեղյակ ենք մեծ թվով երկրներում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքերի մասին: Մենք կրկնակի վարակման գծով հատուկ խումբ ունենք: Քանի որ շատ հարցեր ունենք: Այս պահին մենք բազմաթիվ հաղորդագրություններ ունենք տարբեր երկրներից, բայց չունենք կրկնակի վարակված բնակչության տոկոսային գնահատականը: Եվ հարցն այն է, թե ինչպիսի իմունային պատասխան է հայտնվում առաջին վարակից հետո, և ինչպիսի՝ երկրորդ վարակից հետո: Հակամարմինների քանակն ավելանում է, թե՞ նվազում, և ինչ է տեղի ունենում այնտեղ»,- ասել է նա:
Մյուս հարցը, որի պատասխանն ԱՀԿ-ն ակնկալում է գտնել, այն է, թե որքան բարդ կլինի հիվանդության ընթացքը կրկնակի վարակման դեպքում: Եվ հնարավո՞ր է արդյոք վիրուսի ավելի մեղմ ձևով վարակվելը:
Կարծիքներ