ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանները հրավիրվել են ՌԴ ԱԳՆ. պատճառը հայտնի է

Ռուսաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանները հրավիրվել են երկրի ԱԳՆ, որտեղ նրանց բողոք են հայտնել՝ դիվանագետի կարգավիճակին չհամապատասխանող գործունեություն վարելու կապակցությամբ։
Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսաստանի ներքին գործերին կոպիտ միջամտության և դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող գործունեության հետ կապված՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ»,- նշված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Կարծիքներ