Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք. Նիկոլ Փաշինյանը՝ հայ գերիների վերաբերյալ Թրամփի հայտարարության մասին

«Մենք գործնականում ամենօրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք, և քանի դեռ արդյունք չկա, որն ակնհայտ կլինի, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել, այդ թվում՝ թեմայի խիստ զգայուն լինելու հանգամանքի բերումով»:
Այս մասին Կառավարության սեպտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե վաշինգտոնյան հանդիպումից հետո տարածվեց մի տեսանյութ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է հայ ռազմագերիներին վերադարձնելու հնարավորության մասին, որից հետո հանրության շրջանում սպասելիքներ ձևավորվեցին, որ հարցը կլուծվի:
«Այն, ինչ գիտեք բոլորդ, դրանից ավելի բան չեմ կարող ասել»,- հավելեց Փաշինյանը:
Կարծիքներ