Շվեդիայի ոստիկանությունը Եվրոպայում ահաբեկչություններից հետո հատուկ դրություն է մտցնում

Շվեդիայի ոստիկանությունը Եվրոպայում ահաբեկչություններից հետո հատուկ դրություն է մտցնում

Շվեդիայում ահաբեկչական սպառնալիքը նախկինի պես գտնվում է 5-ից երրորդ մակարդակում: Այդ կապակցությամբ ոստիկանությունը որոշում է կայացրել հատուկ դրություն մտցնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ոստիկանությունը օպերատիվ հնարավորություններ ունի երկրի ողջ տարածքում: Հատուկ դրություն մտցնելով՝ ստանում ենք ավելի ճկուն կազմակերպություն, որն ունակ է կանխելու ահաբեկչությունն ու արագ արձագանքելու հնարավոր միջադեպերին»,-ասվում է հատուկ դրությունը վերահսկող Ստեֆան Հեկտորը:

Նշվում է, որ ոստիկանությունը կընդունի միջոցներ, որոնք անհրաժեշտ են ազգային անվտանգությունն ապահովելու համար: Այդ  կապակցությամբ առանձին վայրերում ավելացել է ոստիկանների թիվը: Ազգային շտաբը հետեւում է աշխարհում տիրող իրավիճակին Ավստրիայում եւ Ֆրանսիայում ահաբեկչությունների ֆոնին, ինչպես նաեւ ԱՄՆ ընտրությունների ընթացքին:

Հինգշաբթի կառավարությունը որոշում է կայացրել երկարաձգել սահմանային հսկողությունը մինչեւ հաջորդ տարվա մայիսի 11-ը: Այդ միջոցի նպատակն է ազգային անվտանգության ապահովումը, պոտենցիալ ահաբեկիչների հայտնաբերումն ու ահաբեկչությունների կանխումը:

Եվրոպայում հոկտեմբերի վերջին մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել, երբ Նիսի Նոտր Դամ տաճարում դանակով զինված թունիսցին հարձակվեց հավատացյալների վրա: Այդ ժամանակ երեք մարդ մահացավ, նույն օրը ոստիկանությունը Ավինյոնում մի մարդու գնդակահարեց, ով դանակով սպառնում էր անցորդներին: Դրանից երկու շաբաթ առաջ Փարիզի արվարձանում արմատական ​​իսլամիստը սպանել էր դպրոցի ուսուցչին, ով ավելի վաղ իր աշակերտներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Նոյեմբերի 2-ին մի քանի զինված ահաբեկիչ կրակ էր բացել Վիեննայում` սպանելով հինգ մարդու: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում