Axios. Միայն ժամանակի սղությունը կարող է Թրամփին փրկել երկրորդ իմպիչմենթից

Axios. Միայն ժամանակի սղությունը կարող է Թրամփին փրկել երկրորդ իմպիչմենթից

Միայն ժամանակի սղությունը կարող է լինել միակ բանը, որը նախագահ Դոնալդ Թրամփին կփրկի նրանից, որը նա դառնա ԱՄՆ առաջին նախագահը, ով երկրորդ անգամ իմպիչմենթի է ենթարկվել, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Այսօր կեսօրին Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հավաքվում են փակ քննարկելու հենց այս թեման: Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական Քեթրին Քլարքը CNN-ին ասել է, որ դեմոկրատները արդեն «հաջորդ շաբաթվա կեսին» կարող են իմպիչմենթի առաջարկ մտցնել օրակարգ, եթե կառավարության անդամները չկիրառեն 25-րդ փոփոխությունը:

Հանրապետականները բացահայտորեն հրաժարվում են Թրամփից: Բարձր պաշտոնյաները հրաժարական են տալիս: Թրամփի ազգային անվտանգության թիմը սկսել է վարվել այնպես, կարծես նա ոչ թե նախագահն է եղել, այլ ավելի շուտ Սպիտակ տան մի տղա, որին պետք է մանրամասն ղեկավարել:

Այսպիսով, 61 օր հետո այն բանից, երբ նորընտիր նախագահ Բայդենը հաղթող ճանաչվեց, Թրամփը գնաց զիջման, որը նա չէր ցանկանում անել՝ հայտարարելով. «Նոր վարչակազմը պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին: Այժմ իմ ուշադրությունը կենտրոնացած է իշխանության սահուն, կանոնավոր եւ անխափան փոխանցման ապահովման վրա»:

Վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, որ Թրամփը վերջապես զիջեց, քանի որ «նա այլեւս ընկերներ չունի։ Նա զգաց, թե ինչպես է ամեն ինչ սահում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում