Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում օգոստոսի 1-ի կեսօրից հետո, 2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝  հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 1-ի երեկոյան, 2-ի գիշերը և երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում