Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում

Նոյեմբերի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Բերդ համայնքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Ջիվան Ադամյանին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում