ՌԴ-ի հայերի միասնությունը․ Ծիրանը որպես խորհրդանիշ
Ադրբեջանցիները ինչպես պատերազմում, այնպես էլ այլ ոլորտներում անհաջողություններ արձանագրելով` աշխարհին արդեն չեն զարմացնում։ Վերջին անիմաստ գործողությունները, Տավուշի սահմանի ուղղությամբ, այնուհետև ՌԴ-ում հայկական ծիրանի և այլ մթերքների վաճառքի արգելքները Մոսկվայի «Ֆուդ Սիթի» վաճառքի կենտրոնում ևս մեկ անգամ ապացուցեցին այս երկրի և իշխանությունների սնանկությունը։ Հայերը ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց միասնականությունն ու համախմբումը, ոչ միայն երկրի ներսում նաև երկրի սահմաններից դուրս։
Freenews-ի լրագրողը թեմայի շուրջ զրուցել է մոսկվաբնակ մեր հայրենակից ռեժիսոր-մոնտաժող Բաղդասար Բադեյանի հետ, ով նույնպես մասնակցել է, ինչպես տեղի հայերն են ասում Ծիրանի մեծ փառատոնին․
Հարց․ Ինչպիս՞ի գնահատական կտաք Մոսկվայում տեղի ունեցած վերջին զարգացումներին․
«Հայերը բոլոր ժամանակներում էլ եղել են միասնական, բայց այդ միասնականությունը եղել է փոքր տեղերով, հավաքույթների տեսքով, խմբերով։ Այս 30 տարվա ընացքում մեր վայ հարևանների ձեռագրին ծանոթ լինելով հանդերձ, նորից բախվեցինք նույն խնդրին, Մոսկվայի մեջ, վերջին անգամ նման նախադեպ չեր եղել, նման միասնական միջոցառում չէր կայացել, սա բացառիկ էր։ Այստեղ կարևոր է միասնականության ձևը, հանդես գալ ոչ թե բռնության այլ համերաշխության տեսանկյունից։ Նույն հաջողությամբ մենք էլ կարող էինք իջնել իրենց մակարդակի,վերցնեինք մի քանի արկղ միրգ կամ բանջարեղեն, ոչնչացնեինք, բայց մենք դա չարեցինք, մենք պաշտպանեցինք մեր հայ գույղացու իրավունքը, որը բոլորիս իրավունքն ու արժանապատվությունն էր»։
Հարց․ իսկ ովքեր էին կազմակերպիչները, ով խորհուրդ տվեց, կամ կոչ արեց մասնակցել, գնել հայկական գյուղմթերքները, և օգնել հայ ներկրողներին։
«Այստեղ ամենակարևոր հանգամանքը այն էր, որ մեզ ոչ ոք չստիպեց գնալ շուկա, դա ոգու կանչ էր, դա հայի արժանապատվության կանչն էր, մեր գիտակցական քայլն էր, դա մեր հոգևոր կապն էր։ Մեր հայերիս մեջ դա շատ ուժեղ է, գնալ հայանպաստ քայլերի առանց խոսքի, առանց հրամանների և այլն։ Այն ինչ տեսաք համացանցում դա ինքնաբուխ էր, դա բոլորիս գիտակցական մոտեցումն էր, այդպես կանգնել հայրենիքի, ՄԵՐ իշխանության, զինվորի, կողքին։ Ասեմ ավելին, ովքեր արդեն եղել էին շուկայում, ծիրան և այլ գյուղմթերքներ էին գնել և չեին կարող նորից գնալ գնումների, փորձում էին այլ ծանոթների միջոցով ձեռք բերել որևէ այլ հայկական ապրանք, նրանք նաև իրենց բնակավայրերում հյուրաիրություններ էին կազմակերպել: Ծիրանի հրաշալի փառատոն էր այստեղ, մենք հյուրասիրում էինք նաև մյուս ազգերին, որ համտեսեն հայի հողի բարիքի համն ու հոտը։ Ամեն մեկս մի նախաձեռնությամբ հանդես եկանք։ Մեր ոգին անկոտրում է,մեզ ոչ ոք չի կարող ծնկի բերել»։
Հարց․ Որպես մեդիա ոլորտի ներկայացուցիչ, ինչպես եք գնահատում իրավիճակը Հայաստանում։ Ըստ ձեզ, դրական փոփոխությունները Հայաստանում տեսանելի են՞.
«Այո տեսանելի են․Տավուշյան սահմանի ռազմական գործողությունները մեր իշխանությունների համար լավ քննություն էր, որ նրանք հանձնեցին ժողովրդին, ստանալով գերազանց գնահատական,ապացուցելով, որ ժողովուրդը չսխալվեց նրանց հարցում։ Այս ռազմական գործողությունները նաև ցույց տվեցին, որ այն ինչ կարող էին անել նախորդ իշխանությունները 2 տարի առաջ, չարեցին, բայց օրվա իշխանությունները արեցին, նույնիսկ ավելին։ Դա նշանակում է, որ մեր կառավարությունը համ սահմանի վերաբերյալ է ճիշտ որոշումներ կայացնում, համ էլ սփյուռքի համար։ Պարզապես ժամանակ է պետք։ Մենք ողջունում ենք մեր կառավարության քայլերը, և ցանկացած դժվարին պահին մենք կանգնած ենք հայրենիքի և կառավարության կողքին։ Ահավասիկ՝ Մոսկյում տեղի ունեցած վերջին իրադարձությունները»։
Հարց․ Ռուսական մամուլի արձագանքը ինչպիսին էր․
«Ես որպես լրատվական դաշտի ներկայացուցիչ նաև այդ օրերին ուսումնասիրեցի ռուսական լրատվական դաշտը, այստեղ ևս ունենք մեր հաղթանակները, մամուլը լուսաբանեց խնդիրը անաչառության սկզբունքով, հայանպաստ էր, քննադատեցին ադրբեջանցիների ցածրորակ գործողությունները, իսկ հայերի նկատմամբ արտահայտվում էին միայն դրական, ինչը նորից եմ կրկնում նախկինում չկար»։
Կարծիքներ