Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ փորձել է բացել ինքնաթիռի դուռը
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկը ագրեսիա է դրսևորել ուղեկցորդուհիների նկատմամբ և թռիչքի ժամանակ փորձել է բացել ինքնաթիռի դուռը։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Դոմոդեդովո օդանավակայանում ՌԴ ՆԳՆ հերթապահ վարչությունը հաղորդագրություն է ստացել Երևան-Մոսկվա չվերթի ուղևորի ոչ պատշաճ պահվածքի մասին։
Ավիաընկերության աշխատակիցները և ուղևորները հրել են տղամարդուն դռան մոտից, կապել ձեռքերը։ Օդանավի հրամանատարը արձանագրություն է կազմել օդանավում հասարակական կարգի և վարքագծի կանոնների խախտման մասին»,- ասել է նա։
Տղամարդը տեղափոխվել է Դոմոդեդովոյի ՆԳՆ հերթապահ կետ՝ հետագա հետաքննության համար։ Ոստիկանությունը նրան առաջարկել է սթափության զննում անցնել, ինչից հրաժարվել է։
Վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության, դատապարտվել է յոթ օրյա վարչական կալանքի՝ Ռուսաստանից արտաքսմամբ։
Կարծիքներ