ԱՄՆ-ը հերքում է J&J պատվաստանյութի կապը արյան թրոմբոզի առաջացման հետ
ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչությունը (FDA) որևէ կապ չի տեսնում Johnson & Johnson պատվաստանյութերի և արյան թրոմբոզի առաջացման միջև: Հաղորդում է New York Times- ը:
«Այս պահին պատվաստումների հետ մենք [արյան թրոմբոզի] պատճառահետևանքային կապ չենք գտել և շարունակում ենք ուսումնասիրել և գնահատել այդ դեպքերը», – ասել է վարչության աշխատակիցը՝ հավելելով, որ իրենք Եվրոպական դեղերի գործակալությանը (EMA) տրամադրել են հետաքննության համար անհրաժեշտ տեղեկատվությունը:
«Կողմնակի ազդեցությունների մեր մանրազնին դիտարկումը պարզել է, որ պատվաստումից հետո [թրոմբների] շատ հազվադեպ դեպքեր են հայտնաբերվել: Այս պահին հստակ պատճառահետևանքային կապ չի հաստատվել այս հազվագյուտ դեպքերի և Janssen Covid-19 պատվաստանյութի միջև », – ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ