Սովորություններ, որոնք քայքայում են լյարդը
Ալկոհոլը բնավ միակ մթերքը չէ, որը վնասում է մարդու լյարդը։ Մեր որոշ սովորությունները նույնպես բացասաբար են ազդում այդ օրգանի առողջության վրա, հաղորդում է Focus գերմանական պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ մրգերի ոչ ճիշտ օգտագործումը կարող է դառնալ լյարդի ցերոզի պատճառ։ Մրգերը պարունակում են շատ ֆրուկտոզա, որը նպաստում է ճարպերի կուտակմանը։
Լյարդի վրա կարող է բացասաբար ազդել նաեւ ոչ ակտիվ կենսակերպը։
Բացի այդ, լյարդի խնդիրներին կարող է հանգեցնել դեղորայքի օգտագործումը, չէ որ հենց լյարդն է իրականացնում դեղամիջոցների մասնատումը։ Եթե դեղամիջոցներ ընդունելուց հետո առաջանում է հոգնածություն եւ որովայնի վերին հատվածում ցավ, փորձագետները խորհուրդ են տալիս խորհրդակցել բժշկի հետ այդ դեղամիջոցները հետագայում օգտագործելու նպատակահարմարության շուրջ։
Մասնագետները հիշեցրել են, որ լյարդը վերահսկում է հորմոնալ բալանսը, սպիտակուցների, ճարպերի եւ շաքարի մետաբոլիզմը, ինչպես նաեւ դուրս բերում տոքսիններն օրգանիզմից։ Լյարդի գործառույթների վրա կարող է ազդել ոչ միայն ցերոզը, այլ նաեւ ճարպակալումը՝ այդ օրգանի շուրջ ավելորդ ճարպի կուտակումը։
Կարծիքներ