Աֆրիկայում գտել են 442 կարատ քաշով ալմաստ

Աֆրիկայում գտել են 442 կարատ քաշով ալմաստ

Աֆրիկայում հայտնաբերվել է աշխարհում ամենախոշոր ալմաստներից մեկը, որը կշռում է 442 կարատ, հաղորդում է Fox News-ը։

Թանկարժեք քարը հայտնաբերվել է Gem Diamonds ընկերության կողմից Լեսոտոյի Լեթսենգ հանքում։

Փորձագետների գնահատմամբ՝ դրա արժեքը կազմում է 18 միլիոն դոլար։

«Վաճառքից ստացված շահույթի մի մասը կօգտագործվի հատուկ հանրային նախագիծ ֆինանսավորելու համար մեր գործընկերոջ՝ Լեսոտոյի կառավարության հետ համաձայնեցնելով»,-հայտարարել է ընկերության ղեկավար Քլիֆորդ Էլֆիկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում