ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պետդեպին պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին ու կանխել հետագա կոտորածները
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պետք է օգտագործի իր բոլոր դիվանագիտական գործիքները՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ղեկավարությանը Արցախի դեմ իրականացված հարձակումների համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջեն Շակովսկին:
«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի համաձայնությունը հերթական անգամ խախտելու համար:Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգտագործել իր բոլոր դիվանագիտական գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու Արցախի դեմ իրականացրած հարձակումների համար ու կանխելու հետագա կոտորածները»,- «Թվիթեր»-ի էջում նշել է Շակովսկին:
Կարծիքներ