ԱՄՆ-ն և դաշնակիցները պետք է դատապարտեն Ադրբեջանի բռնությունները. կոնգրեսական

ԱՄՆ-ն և դաշնակիցները պետք է դատապարտեն Ադրբեջանի բռնությունները. կոնգրեսական

 ԱՄՆ կոնգրեսական Լորի Թրեհենը կոչ է արել Միացյալ Նահանգներին ու դաշնակից երկրներին դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի վերջին բռնությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Ես լսել Մասաչուսեթսի շատ ամերիկահայերի արդար բողոքն Ադրբեջանի վերջին բռնությունների առնչությամբ, որը հանգեցրել է մարդկային կյանքերի ողբերգական ու անտեղի կորստի: ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները պետք է դատապարտեն այս բռնությունն ու դիվանագիտական ճանապարհներով աշխատանք տանեն՝ կանխելու հետագա էսկալացիան»,- նշել է նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում