Քաբուլում պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել

Քաբուլում պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել

Առնվազն չորս մարդ է զոհվել շաբաթ օրը Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Քաբուլի ոստիկանության ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ միկրոավտոբուսում տեղադրված ռումբ է պայթել։

Ավելի վաղ Աֆղանստանի TOLO News հեռուստաալիքը, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հայտնել էր Քաբուլի թաղամասերից մեկում պայթյունի մասին, զոհերի թիվն այդ պահին անհայտ էր։ Նրա խոսքով՝ ռումբը եղել է մեքենայի մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում