ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինային 3 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին
ԱՄՆ նախագահի վարչակազմը, ինչպես և սպասվում էր, ուրբաթ օրը պաշտոնապես հայտարարեց Ուկրաինային միանգամից 3 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտարարել է, որ փաթեթը կներառի, ի թիվս այլ բաների, զրահամեքենաներ (Bradley հետևակի մարտական մեքենաներ) և ինքնագնաց հաուբիցներ։
Politico-ն գրել է, որ փաթեթը կներառի նաեւ Sea Sparrow զենիթահրթիռային համալիրներ։
Նոր փաթեթում ներառված ամեն ինչի մանրամասն ցուցակը, Ժան-Պիերի խոսքով, Պենտագոնը կհրապարակի քիչ ուշ։
Կարծիքներ