Թրամփը մտածում է 2024թ. ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իր խորհրդականներին հայտնել է, որ մտածում է 2024թ. ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրների:
Սա նշան է այն բանի, որ Թրամփը գիտակցում է, որ ընտրություններում պարտվել է Ջո Բայդենին, չնայած այն բանին, որ նախագահը շարունակում է պնդել, թե ինքն է իսկական հաղթողը, եւ կեղծիքներ են եղել, ու իր թիմը մինչեւ վերջ պայքարելու է դատարաններում:
Խորհրդատուները, որոնք աշխատում են այն հանրապետականների հետ, ովքեր հավանաբար կառաջադրվեն 2024 թվականին, զգուշանում են Թրամփի առաջադրումից՝ հաշվի առնելով նրա չափազանց մեծ ազդեցությունը Հանրապետական կուսակցության միլիոնավոր ընտրողների վրա:
Կարծիքներ